Կենտրոնացված քննությունները տեղի կունենան հուլիսի 15-26 1 հունիսի 2009 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հանրապետական ընդունող հանձնաժողովը ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի գլխավորությամբ նախարարությունում գումարեց իր առաջին նիստը։ ԿԳ նախարարը կարեւորեց առաջիկա աշխատանքների հստակ կանոնակարգված եւ հրապարակային կազմակերպումը։ «Հաշվի անելով, որ քննական գործընթացները մշտապես արժանանում են մեր հասարակության ուշադրությանը, չափազանց կարեւոր է հրապարակայնության եւ հանրության վստահության ապահովումը»,- ասաց նա։ ՀԸՀ պատասխանատու քարտուղար Ս. Մելիքյանը տեղեկացրեց, որ մայիսի 27-ի տվյալներով, հանրապետության պետական բուհեր է դիմել 10 հազար դիմորդ։ Ընդունելության քննությունների կանոնների համաձայն՝ նրանցից 159-ը օգտվելու են տարբեր արտոնություններից, քանի որ պատկանում են սահմանված սոցիալական խմբերին։ Մասնավորապես, դիմորդներից 78-ը զոհված ազատամարտիկի երեխաներ են, 68-ը՝ մանկուց հաշմանդամ, 13-ը՝ առանց ծնողական խնամքի։ Հանձնաժողովը քննարկեց եւ հաստատեց կենտրոնացված քննությունների ժամանակացույցը, ըստ որի՝ դրանք տեղի կունենան հուլիսի 15-26-ը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |