Վրաստանը Benetton ընկերությանը ստիպել է հրաժարվել սեփական ծրագրերից 1 հունիսի 2009 - 19:31 AMT PanARMENIAN.Net - Benetton Group SpA -ն վերանայել է Աբխազիայի մասնակիորեն ճանաչված հանրապետությունում խանութ բացելու մասին իր վիճելի որոշումն այն բանից հետո, երբ Վրաստանը բարձր մակարդակով իր դժգոհությունն է հայտնել, իսկ Վրաստանում ընկերության ռիթեյլերները ի նշան բողոքի փակել են իրենց խանութները: Դա առաջին դեպքն է, երբ միջազգային ապրանքանիշը տուժում է Աբխազիայի հետ իր տնտեսական կապերի պատճառով, հաղորդում է The Wall Street Journal-ը:Ընկերության յոթ խանութներ փակվել են այն բանից հետո, երբ Benetton-ի թուրքական բաժանմունքը հայտարարել է Սուխումիում խանութ բացելու մտադրության մասին: Մամուլի համար հայտարարության մեջ ասվում էր, որ ընկերությունը հպարտությամբ խանութ է բացում Աբխազիայում, որը դուռ է` դեպի ծովը տանող պատմական Մետաքսե ճանապարհը բացող: Այդ հայտարարությանը բորբոքված արձագանքեց վրացական կառավարությունը: Արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն դա «վրդովիչ» է անվանել: «Գործնականում անցյալ դարի իննսունականներից Աբխազիան չի ենթարկվում Թբիլիսիին, իսկ անցյալ տարվա օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց նրա անկախությունը եւ այնտեղ տեղակայեց իր զորքերը. Վրաստանում դա «օկուպացիա» են կոչում: Եւ օկուպացված տարածքների մասին օրենքի համաձայն այնտեղ կարելի է կոմերցիոն գործունեությունը ծավալել միայն Թբիլիսիի թույլատրության դեպքում: «Ցանկացած նախաձեռնություններ եւ ցանկացած դրական փոփոխություններ մեր հանրապետությունում առաջ են բերում Վրաստանի զայրույթը,- ասում է Սուխումիի քաղաքապետ Ալիաս Լաբախուան:- Աբխազիան արդեն 15 տարի ոչ մի ընդհանուր բան չունի Վրաստանի հետ, եւ մենք ինքներս ենք որոշում, թե ում հետ պետք է համագործակցենք եւ տնտեսական կապեր հաստատենք»,- գրում է թերթը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |