Բելոռուսում բացվել է «Ընկերություն առանց սահմանների» միջազգային ֆորումը

PanARMENIAN.Net - Այսօր Բելոռուսում «Զուբրյոնոկ» Ազգային մանկական առողջարանական ճամբարի հիման վրա բացվել է առաջին Միջազգային երիտասարդական «Ընկերություն առանց սահմանների» ֆորումը, որին մասնակցում են 8 երկրների ներկայացուցիչներ` Ադրբեջան, Հայաստան, Բելոռուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան եւ Տաջիկստան:



Ֆորումի կազմակերպիչն է Բելոռուսի Հանրապետության Կրթության նախարարությունը ԱՊՀ մասնակից-երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի եւ ԱՊՀ Գործադիր կոմիտեի աջակցությամբ: Ֆորումը տեղի է ունենում ԱՊՀ երկրներում հայտարարված Երիտասարդության տարվա շրջանակներում:



Կազմակերպիչների մտահաղացմամբ ֆորումը երկու շաբաթով կհավաքի, նշանակում է, կընկերացնի տարբեր ազգությունների երիտասարդների, կմիավորի ընդհանուր գործով:



Ֆորումի ծրագրում նախատեսված են. բանավիճային հանդիպումներ, երիտասարդական քաղաքականության, կրթության, հայրենասիրական եւ միջազգային դաստիարակության արդի թեմաներով կլոր սեղաններ, բնապահպանական ակցիաների անցկացում: Յուրաքանչյուր տարի ֆորումը նվիրվելու է ԱՊՀ երկրներից մեկին:



Երիտասարդական ֆորումն անցկացվում է 2009-2010թթ. ԱՊՀ մասնակից-երկրների հումանիտար համագործակցության ոլորտում Առաջնային միջոցառումների պլանի իրագործման շրջանակներում, որն ընդունվել է ս.թ. մայիսի 22-ին Աստանայում (Ղազախսատն) կառավարությունների գագաթաժողովի կողմից:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---