ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ավստրիայի դպրոցում հրաձգության կապացությամբ![]() 11 հունիսի 2025 - 10:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարարությունն իր զորակցությունն է հայտնել Ավստրիայի ժողովրդին՝ Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության և զոհերի կապակցությամբ։ Այդ մասին ասվում է ԱԳՆ–ի X-ի միկրոբլոգում։ «Ցնցված ենք Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում այս սարսափելի ողբերգության զոհերի ընտանիքներին։ Մեր մտքերը նրանց և ավստրիացի ժողովրդի հետ են»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Ավստրիայում եռօրյա ազգային սուգ է հայտարարվել Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է 9 մարդ, մի քանիսը ծանր վիրավորվել են։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |