Ընտրողների հասցեներով ընտրովի ստուգումները կարող են ոչ մի արդյունք չտալ

PanARMENIAN.Net - «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի» Վանաձորի գրասենյակի եւ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Հայաստան» կազմակերպության այսօրվա համատեղ մամլո ասուլիսում այդ կազմակերպությունների ղեկավարները հայտարարություններ են արել բազմաթիվ խախտումների մասին: «Մեր դիտորդները, վերադառնալով ընտրություններից, ասում էին, որ իրենք առաջին անգամ են նման ամոթ զգում»,-հայտարարել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի» Վանաձորի գրասենյակի համակարգող Արթուր Սաքունցը:



Բակունցը հայտարարեց, թե խախտումների փաստեր հայտանբերելու նպատակով ինքը պատրաստ է ոստիկանության եւ դատախազության ներկայացուցիչների հետ շրջել ընտրողների բնակարաններով եւ ստուգել նրանց մասնակցությունն ընտրություններին:



Սակայն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Հայաստան» կազմակերպության նախագահ Ամալիա Կոստանյանը կասկած է հայտնել նման ստուգման արդյունավետության վերաբերյալ` նշելով, որ «մարդիկ ահաբեկված են եւ այդ ստուգումներն ոչ մի արդյունք չեն տա»: Նա հայտարարել է նաեւ, որ իշխանության մարմինների հետ համագործակցության հնարավորություն չի տեսնում` նման փորձերը անօգուտ համարելով:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---