Փոխնախարար․ 2024-ին մթերվել է 67,400 տոննա պտուղ-բանջարեղեն և 165 հազար տոննա խաղող

Փոխնախարար․ 2024-ին մթերվել է 67,400 տոննա պտուղ-բանջարեղեն և 165 հազար տոննա խաղող

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը հայտարարել է, որ գյուղատնտեսական մթերումների հումքի ծրագրով հաստատվել է 214 դիմում՝ մոտ 16.9 միլիարդ դրամ ծավալով։ Այդ հայտերի արդյունքում կնքվել է 8037 պայմանագիր բերքի գնումների վերաբերյալ, և տրամադրվել է 3.27 միլիարդ դրամի չափով սուբսիդիա:

Ծրագրի գործարկման սկզբից մինչև 2024 թվականի ավարտը, Խոջոյանի ներկայացմամբ, հաստատվել է 1335 դիմում՝ կազմելով 122 միլիարդ դրամ ընդհանուր պորտֆել։ Ընդհանուր առմամբ, կնքվել է 75.876 բերքի գնման պայմանագիր։ Ըստ փոխնախարարի՝ իրականացված գործողությունների հետևանքով 2024–ին մթերվել է 67,400 տոննա պտուղ-բանջարեղեն և 165 հազար տոննա խաղող, հայտնում է 1lurer.am-ը։

Նրա խոսքով՝ խաղողի մթերումների կազմակերպման նպատակով պետական բյուջեից տրամադրվել է մոտ 3.1 միլիարդ դրամ երաշխիք 4 ընկերությունների։

«Կոնյակի սպիրտի արտահանման ծրագրի աջակցության շրջանակում 3 շահառուի տրամադրվել է 750.5 միլիոն դրամ ծավալով աջակցություն, որի արդյունքում արտահանվել է մոտ 70․5 միլիոն լիտր 100-տոկոսանոց կոնյակի սպիրտ»,- տեղեկացրել է փոխնախարարը։

2024 թվականի մայիսի 25-26-ը Լոռու և Տավուշի մարզերում տեղացած ուժգին տեղումների հետևանքով հայտարարված աղետի գոտիներում պատճառված վնասների հետևանքով գյուղատնտեսության աջակցման ծրագրով 580 շահառուի հատկացվել է 158.8 միլիոն դրամ աջակցություն։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---