Երեւանում Մատենադարանի մոտ ընթանում է ընդդիմության ցույցը 1 հունիսի 2009 - 21:19 AMT PanARMENIAN.Net - Երեւանում ժամը մոտ 19:10 սկսվեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ցույցը: Հնագույն ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարանի» մոտ հավաքվել է մոտ 5000 հոգի: Ցույցին ելույթ ունեցած ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ եթե Հանրապետական կուսակցության հաղթանակը իսկական լիներ, ապա այսօր ամբողջ քաղաքը պատված կլիներ դրոշակներով եւ բոլորը կնշեին հաղթանակը: «Հայաստանի իշխանությունները կարող էին հաշվարկի տոտալիտար համակարգ ստեղծել: Նրանք հստակ տվյալներ ունեն այն մասին, թե ով, որտեղ եւ ինչ գնով է պատրաստ վաճառել իր ձայնը: Ողջ պետական համակարգն աշխատում է միայն մեկ նպատակի` ընտրությունների կեղծման համար»,- հայտնել է նա:Լեւոն Զուրաբյանը նաեւ նշել է, որ իրենք նախազգուշացումներ են ստացել այն մասին, որ պետք չէ միջամտել այդ ընտրություններին: Բայց ՀԱԿ գտնում է, որ հենց ընտրություններն են օգնում քաղաքական ուժին ավելի մոտ դառնալ ժողովրդին: «Իշխող քաղաքական ուժը պետք է միշտ լինի եւ պայքարի` գտնվելով ժողովդրի կողքին: Մենք ունենք մի շարք ձեռքբերումներ, մենք կարողացել ենք քայլ առաջ անել ընտրությունների մեխանիզմի մշակման ճանապարհին, ինչը մեզ պետք կգա ապագայում»,- հայտնել է Զուրաբյանը: Նա արձանագրել է, որ այս ընտրություններին իշխանությունները կարողացան մեր վզին փաթաթել խաղի իրենց կանոնները, որոնք ՀԱԿ ստիպված էր ընդունել: Այնուամենայնիվ, Լեւոն Զուրաբյանը վստահ է, որ վերջնական մարտում իրենք կկարողանան ժողովրդին հաղթանակի բերել: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |