Հոլանդիայում բացվել է «Կոմիտաս» հայկական մշակութային միությունը 1 հունիսի 2009 - 22:32 AMT PanARMENIAN.Net - Ս.թ. մայիսի 30-ին Հոլանդիայում տեղի է ունեցել Զուտֆեն քաղաքի «Կոմիտաս» հայկական մշակութային միության բացման արարողությունը, որին մասնակցել են քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ` փոխքաղաքապետի ղեկավարությամբ, քաղաքական կուսակցությունների տեղական մարմինների անդամներ, հոլանդահայ տարբեր կազմակերպությունների ղեկավարներ, հոլանդահայ համայնքի հոգեւոր հովիվ Տաթեւ վարդապետ Մուրատյանը:Միջոցառումը բացվել է Զուտֆենի կաթոլիկ եկեղեցու երգչախմբի Նիդերլանդների եւ Հայաստանի ազգային հիմների կատարմամբ, որից հետո ելույթ են ունեցել բոլոր հյուրերը: Նշվել է համայնքային կառույցների դերը հայ-հոլանդական մշակութային հարաբերությունների ամրապնդման գործում, առաջարկվել է աշխատանքներ սկսել Զուտֆենի եւ հայկական որեւէ քաղաքի միջեւ միջքաղաքային կապերի, այդ թվում` մշակութային հարաբերությունների հաստատման ուղղությամբ: Ելույթներից հետո հայ եւ հոլանդացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ հանդես են եկել հայ եւ հոլանդացի կատարողներ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել |