Հայկական ընդդիմությունը հրաժարվում է բոլոր մանդատներից, որոնք ստացել է Ավագանու խորհրդի ընտրությունների արդյունքում

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր տեղի ունեցած ցույցի ժամանակ հայտարարել է, որ ընդդիմությունը հրաժարվում է մայիսի 31-ին տեղի ունեցած Երեւանի Ավագանու խորհրդի ընտրությունների արդյունքում ձեռք բերված մանդատներից: Նրա խոսքերով, հայկական ընդդիմությունը, որի միակ պահանջն է լինելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, իշխանության հետ երկխոսություն չի վարի, եւ նրա համար իրավաբանական ուժ չի ունենալու նախագահի կողմից ստորագրված ոչ մի փաստաթուղթ:



ՀՀ ԿԸՀ նախնական տվյալներով ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հավաքել է 190 171 ձայն (47.39 տոկոս), «Բարգավաճ Հայաստանը»` 91 141 ձայն (22.71 տոկոս), Հայկական ազգային կոնգրեսը` 69 871 ձայն (17.41 տոկոս):
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---