Երեւանում հնարավոր են լրացուցիչ ընտրություններ թափուր տեղերի համա՞ր

PanARMENIAN.Net - Ըստ «Երեւանի մասին օրենքի» եթե ավագանու անդամը հրաժարվում է Ավագանու խորհրդում իր տեղից եւ այդ տեղը չի զբաղեցնում քաղաքական ուժի ցուցակով հաջորդ թեկնածուն, ապա մանդատը թափուր է մնում: Այսպիսով, հնարավոր է, որ Երեւանում լրացուցիչ ընտրություններ անցկացվեն թափուր տեղերի համար:



Ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) չի ճանաչում մայիսի 31-ի ընտրությունների արդյունքները եւ հրաժարվում է իր տեղերից Երեւանի Ավագանու խորհրդում: Ըստ նախնական տվյալների, ՀԱԿ-ը 12-13 մանդատ ունի 65-ից:



«Երեւանի տեղական ինքնակառավարման մասին» օրենքը ՀՀ ԱԺ-ն ընդունել է 2008թ. դեկտեմբերի 26-ին: Ըստ օրենքի ՀՀ մայրաքաղաքում կառավարման նոր համակարգ է ներդրվում եւ փոխվում է Երեւանի կարգավիճակը, որը առանձին մարզի կարգավիճակից անցնում է քաղաքային կազմավորման կարգավիճակի:



Երեւանի ինքնակառավարումն կիրականացնեն քաղաքապետն ու Ավագանու խորհուրդը, որը մայրաքաղաքի տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմինը կլինի: Ավագանու խորհուրդը կազմված կլինի 65 անդամներից, որոնք ընտրվում են քաղաքական կուսակցությունների համամասնական ցուցակներով, իսկ տեղերը Խորհրդում կբաշխվեն ըստ ստացած ձայների քանակի:



Ավագանու խորհրդի լիազորությունների ժամկետը չորս տարի է, իսկ քաղաքապետը կընտրվի նրան ընտրած Ավագանու խորհրդի լիազորությունների գործողության ժամկետով:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---