Տիգրան Սարգսյան. Քաղաքացու դաստիարակությունը սկսվում է դպրոցից 2 հունիսի 2009 - 11:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Գեղագիտական դաստիարակության ազգային կենտրոնում բացված «Ես օրինապահ պետության քաղաքացի եմ» հանրապետական ցուցահանդեսըՑուցահանդեսին նախորդել է հանրապետական մրցույթը, որին մասնակցել են բոլոր մարզերի 5-11 դասարանների աշակերտները: Նկարների միջոցով նրանք փարձել են հաղորդել իրենց պատկերացումներն այնպիսի երեւույթի մասին, ինչպիսիք են հսկիչ-դրամարկղային մեքենաները, պատկերել են, թե ինչպես պետք է մեր քաղաքացիները պաշտպանեն իրենց իրավունքները: Լավագույնը ճանաչվեցին երկու աշխատանքներ, եւս 5 արժանացան մրցանակների: «ՀՀ հանրապետության քաղաքացու դաստիարակությունը չափազանց պատասխանատու գործ է եւ այդ աշխատանքը սկսվում է առաջին հերթին դպրոցից, երբ երեխաներն իրենց գիտակցում են որպես երկրի քաղաքացի, երկրի տերեր եւ հասկանում են, թե ինչպես է կառուցված պետությունը, որ կառույցների միջոցով է այն աշխատում, ինչպես են ձեւավորվում պետության եկամուտները: Այսօրվա միջոցառումը նաեւ դաստիարակչական բնույթ ունի, քանի որ այսպես, խաղի միջոցով, երեխաների մոտ ձեւավորվում են այն սկզբունքները, թե ինչպես ունենալ հզոր պետություն եւ ինչպես հասնել դրան»,-ասել է Տիգրան Սարգսյանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |