Դանիելյան․ Գույքի ազգայնացումը չպետք է շփոթել բոլշևիկյան ռեկվիզիցիայի հետ![]() 19 հունիսի 2025 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «գույքի ազգայնացումը չպետք է շփոթել բոլշևիկյան ռեկվիզիցիայի հետ»։ «Ազգայնացումը սանկցիա չէ, այն չի կարող մտահոգվելու առիթ լինել որևէ սեփականատեր ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար, որ վերջինիս էլ իբր դրդի դիմելու հակազդման քայլերի: Այն լրջագույն բեռ է հենց պետության համար: Գույքի ազգայնացումը չպետք է շփոթել գայթակղիչ բոլշևիկյան ռեկվիզիցիայի հետ, քանզի այս դեպքում գույքի սեփականատիրոջը շուկայական արժեքով պետությունը ամբողջովին հատուցում է ոչ միայն գույքի արժեքը, որը կարող է գերազանցել մի քանի հարյուր մլն դոլարը, այլև պատճառված վնասները: Ազգայնացման արդյունքում պետությունը ոչ միայն ստանձնում է կառավարման արդյունավետությամբ պայմանավորված ֆինանսական ռիսկերը, այլև զրկվում է մի շարք բյուջետային մուտքերից: Այս ամենը հակասում է ներդրումային ողջամիտ քաղաքականությանը: Իրականում խելամիտ կլիներ պետության սեփականությունը առաջնահերթ վերականգնել ընդերքի նկատմամբ, քանզի ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, հատուցման առնչությամբ գումարներն անհամեմատ փոքր են, երաշխավորվում է պետբյուջեի հսկայական մուտքեր և, վերջապես, շահագործման կտրվածքով առանձնակի բարդություններ չկան»,–գրել է նա։ Փաշինյանը հայտարարել է, որ ԱԺ-ում արդեն շրջանառվում է ՀԷՑ-ի ազգայնացման մասին օրինագիծ։ Նա հավելել է, որ «եկեղեցին, տվյալ դեպքում, ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար, ընդամենը ծխածածկույթ է, ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել»։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն հունիսի 18–ի նիստում որոշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պարտավորեցնել 10 միլիոն դրամի չափով տուգանք վճարել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |