ՀՖՖ նախագահը կոչ է արել սատարել հայ ֆուտբոլիստներին Թուրքիայի հավաքականի դեմ խաղում 2 հունիսի 2009 - 16:22 AMT PanARMENIAN.Net - «Ճակատագրի հեգնանքով մոտավորապես վերջին մեկ տարվա ընթացքում մենք արդեն 5-րդ անգամ հանդիպում ենք Թուրքիայի հետ տարբեր տարիքային հավաքականների մակարդակով: Մեր երիտասարդական հավաքականն անցած տարի ապացուցեց, որ ի զորու է հավասար պայքար մղել ուժեղ մրցակցի հետ եւ նույնիսկ հաղթանակ տանել նրա նկատմամբ: Հայաստանի Մ 21 տարեկանների հավաքականում այժմ սերնդափոխություն է, այդուհանդերձ, մեր թիմի անդամները բավական փորձառու են, եւ ես վստահ եմ, որ կարող են հաջող հանդես գալ այս ընտրական փուլում:Այստեղ ես շատ եմ կարեւորում երկրպագուի բուռն աջակցությունը, ով կարող է 12-րդ խաղացողի դերը ստանձնել գալիք հանդիպմանը: Համոզված եմ, որ Ձեր օգնությամբ եւ տղաների մեծ նվիրվածության շնորհիվ մենք կարող ենք հասնել հաղթանակի: Ուստի, կոչ եմ անում բոլորին միասնաբար աջակցել Հայաստանի երիտասարդական հավաքականին: Հաջողություն եմ մաղթում բոլորիս: Ցանկանում եմ բարեհաջող ելույթ եւ հետագա հաղթանակներ»,-ասել է Հայրապետյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |