Տիգրան Սարգսյանը եւ Սիրայի ԱԳՆ ղեկավարը քննարկել են հայ-սիրիական համագործակցությունը 2 հունիսի 2009 - 19:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 2-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ուալիդ Մուալլիմին: Զրույցի ընթացքում Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի եւ Սիրիայի ժողովուրդների միջեւ առկա ջերմ հարաբերությունների համար ամուր հիմք են հանդիսանում պատմամշակութային ընդհանրությունները եւ դարավոր բարեկամությունը: Զրույցի ընթացքում ընդգծվել են հայ-սիրիական Առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ շփումների ակտիվացումը` առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացումը, երկու երկրների բանկային ոլորտում մասնագիտական փորձի փոխանակումն ու ներդրումների խրախուսումը, ինչպես նաեւ գործարարների երկկողմ շփումների, բիզնես ֆորումների կազմակերպման անհրաժեշտությունը:Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարը, կարեւորելով Սիրիայի նախագահ Բաշշար ալ-Ասադի առաջիկա այցը Հայաստան եւ մեր երկրում Սիրիայի մշակույթի օրերի անցկացումը, խոսել է տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման հնարավորությունների մասին, ՀՀ վարչապետին փոխանցել Սիրիայի վարչապետի հրավերը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ավանեսյան․ Վիճակն աղետի գոտում կառավարելի է, որևէ բռնկում կամ շեղումներ չկան Նախարարը վստահեցրել է՝ համակարգը բերված է պատշաճ մակարդակի Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա Փաշինյան․ ԱՕԿՍ-ի շենքում խանութ, սրճարան, ռեստորան բացելու սահմանափակում չկա Նա նշել է, որ միակ սահմանափակումը, որ դրվել է, այն է, որ շենքի մշակութային բովանդակությունը չվնասվի Սև ծովից ցիկլոն է գալիս․ Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով Հնարավոր է նաև կարկուտ |