Ստամբուլում տեղի ունեցած համագումարի ժամանակ թուրքական կողմը «բացել է փակագծերը» 2 հունիսի 2009 - 20:14 AMT PanARMENIAN.Net - SETA հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ մայիսի 26-27-ը Ստամբուլում տեղի է ունեցել հայ-թուրքական հարաբերությունների հարցով համագումար: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին համագումարին մասնակցած թուրքագետ Արտակ Շաքարյանը, համաժողովն ընթացել է Chatham House սկզբունքով եւ մասնակիցները պարտավոր են որոշ հարցերի վերաբերյալ լռություն պահպանել: «Ընդհանուր առմամբ, համագումարն ընթացել է բարիդրացիական մթնոլորտում: Քանի որ համագումարում ԶԼՄ-ների ներկայացուցիչներ չկային, մասնակիցենրն ազատ արտահայտում էին իրենց մտքերը, շատ դեպքերում նույնիսկ «բացում էին փակագծերը»,- նշել է Արտակ Շաքարյանը: Թուրքագետի խոսքերով, համագումարի ընթացքում թուրքական կողմը բազմիցս ընդգծել է այն գաղափարը, Ադրբեջանը եւ Թուրքիան «մեկ ազգություն են, երկու պետություն»: «Նրանք հայտարարել են, որ եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում առաջընթաց չլինի, ապա այն չի լինի նաեւ հայ-թուրքական հարաբերություններում: Հայաստանի մասնակիցները հասկացրել են, որ եթե Անկարան որպես նախապայման առաջադրի ԼՂ հիմնահարցը, ապա հայ-թուրքական երկխոսությունը կդադարեցվի»,- ընդգծել է թուրքագետը: Ինչպես նշել է հայ թուրքագետը, անհրաժեշտ է հաշվի առնել, որ համագումարի կազմակերպիչը` SETA կենտրոնը, Թուրքիայի իշխանությունների բարձրախոսն է: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |