Հայաստանի նախագահը նախաձեռնել է երկրում համաներում հայտարարելու հարցը

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իրավապահ համակարգի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել մեր երկրում համաներում հայտարարելու առաջարկով հանդես գալու հարցի վերաբերյալ: Ի հավելումն բոլոր քաղաքական ուժերին, հասարակական գործիչներին եւ Հանրային խորհրդին` համաներում անցկացնելու անհրաժեշտության եւ պայմանների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու` մայիսի 28-ին հնչեցված կոչին, Սերժ Սարգսյանը համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է մինչեւ սույն թվականի հունիսի 15-ը համաներման պայմանների եւ իրավական ընթացակարգերի վերաբերյալ ներկայացնել իրենց առաջարկությունները:



ՀՀ նախագահի աշխատակազմին հանձնարարվել է նշված ժամկետում ամփոփել նաեւ քաղաքական ուժերից, գործիչներից եւ Հանրային խորհրդից ստացված առաջարկությունները:
 Ուշագրավ
---