ԱԳ փոխնախարարն ՕՊԵԿ պաշտոնյային է ներկայացրել COP17-ի անցկացման ՀՀ մոտեցումները![]() 27 հունիսի 2025 - 18:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Վիեննայում ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամը գլխավորող Աբդուլհամիդ Ալխալիֆայի հետ հանդիպմանը ներկայացրել COP17-ի անցկացման ՀՀ մոտեցումները: Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել COP17-ի շրջանակում ՕՊԵԿ հիմնադրամի հնարավոր մասնակցության վերաբերյալ։ Զրույցի մասնակիցները դրական են գնահատել Հայաստանի և հիմնադրամի միջև ձևավորված փոխգործակցության մակարդակը։ Նրանք անդրադարձ են կատարել հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում ընթացող նախաձեռնություններին, ինչպես նաև խոսել են ՀՀ զարգացման ծրագրերի համատեքստում համագործակցության հնարավոր շարունակության մասին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |