Հայ-սիրիական հարաբերությունների զարգացումը կօգնի Հայաստանին մերձենալ արաբական աշխարհի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանը լավ հարաբերություններ ունի արաբական աշխարհի երկրների հետ, եւ Սիրիան բացառություն չէ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Հայ-սիրիական հարաբերություններում լուրջ դեր է խաղում ազդեցիկ հայ համայնքը: Սիրիայի նախագահի առաջիկա այցը Հայաստան նպաստելու է երկողմանի հարաբերությունների զարգացմանը եւ խորացմանը»,- ընդգծել է Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, հաշվի առնելով Սիրիայի դերն արաբական աշխարհում, հայ-սիրիական հարաբերությունների զարգացումը կօգնի Հայաստանին մերձենալ արաբական աշխարհի հետ: «Երեւանը եւ Դամասկոսը համագործակցության բոլոր հնարավորություններն ունեն առեւտրի եւ տնտեսության ոլորտում, եւ Բաշար Ասադի այցից հետո մենք կտեսնենք համագործակցության խորացման միտումներ հենց այդ ոլորտներում: Այդ ոլորտում կա լուրջ պոտենցիալ, որը լիովին կարելի է օգտագործել»,- նշել է պրոֆեսորը:



Իր հերթին, իրանագետ Թադեւոս Չարչյանը նշել է, որ հայ-սիրիական հարաբերություններում լուրջ տարաձայնություններ չկան, եւ Սիրիայի նախագահի նախատեսվելիք այցը Հայաստան նպաստելու է բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը: «Հանդիպման շրջանակներում քննարկվելու են տնտեսության, առեւտրի, կրթության ոլորտների համագործակցության ընդլայնման հնարվորություններ, եւ համապատասխանաբար ստորագրվելու են մի շարք համաձայնագրեր այս ոլորտներում համագործակցության շուրջ»,- նշել է Թադեւոս Չարչյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---