Անժելա Սարաֆյանը նկարահանվել է Սուպերմենի մոր դերում![]() 28 հունիսի 2025 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Հոլիվուդյան հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը մարմնավորել է Սուպերմենի կենսաբանական մոր՝ Լարա Լոր-Վանի կերպարը, Ջեյմս Գանի սպասվող «Սուպերմեն» ֆիլմում, հայտնում է Արմենպրեսը։ Սուպերմենի հոր՝ Ջոր-Էլի դերը կկատարի Բրեդլի Կուպերը։ Նախագծին միացել են նաև Ռեյչել Բրոսնահենը, Նիկոլաս Հոլթը, Էդի Գատեգին, Էնթոնի Քարիգանը, Նաթան Ֆիլիոնը և Իզաբելա Մերսեդը։ Ֆիլմում Սուպերմենը փորձում է համատեղել իր այլմոլորակային ծագումն ու իրեն որդեգրած ընտանիքի հետ ունեցած կապը։ Ֆիլմի պրեմիերայի օրն արդեն որոշված է՝ այն նախատեսվում է ցուցադրել 2025 թվականի հուլիսի 11-ին։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |