Հովիկ Աբրահամյանն ընդունել է Սիրիայի արտգործնախարար Ուալիդ Մուալլիմին 2 հունիսի 2009 - 23:30 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Երեւանում աշխատանքային այցով գտնվող Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ուալիդ Մուալլիմին: Ողջունելով իր բարձրաստիճան հյուրին` Հայաստանի խորհրդարանի խոսնակը նշեց, որ հայ ժողովուրդն անկեղծ եւ ջերմ բարեկամական զգացմունքներ է տածում Սիրիայի ժողովրդի հանդեպ: Նա շեշտեց, որ մենք երախտապարտ ենք Հայոց ցեղասպանության հետեւանքով առաջին աշխարհամարտին հաջորդած տարիներին իրենց հայրենիքից զրկված հայ փախստականներին Սիրիայում ապաստան տրամադրելու համար:Զրուցակիցները բարձր գնահատեցին երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակը եւ իրենց գոհունակությունը հայտնեցին այդ առթիվ: Նրանք, այնուամենայնիվ, նշեցին, որ անհրաժեշտ է զարգացնել միջխորհրդարանական շփումները` օգտագործելով երկուստեք գոյություն ունեցող բարեկամության պատգամավորական խմբերը եւ օրենսդիրների փոխադարձ այցելությունները: Օգտվելով հանդիպման առիթից` Աբրահամյանը խնդրեց նախարար Մուալլիմին Սիրիայի խորհրդարանի նախագահին փոխանցել իր ջերմ ողջույնները: Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաեւ քննարկեցին տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |