Սփյուռքի նախարարությունը ակտիվություն է ակնկալում Ֆրանսիայի հայ համայնքից 2 հունիսի 2009 - 23:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հունիսի 2-ին ընդունել է Ֆրանսիայի Բուշ Դյու-Ռոնի մարզպետարանի, Մարսելի քաղաքապետարանի եւ Ֆրանսահայ երիտասարդական միության ներկայացուցիչներ Ժան Մարկ Բյուխսոնին, Պասկալ Շահմասյանին, Ռոբերտ եւ Սիմոն Ազիլազյաններին, Երվանդ եւ Տիգրան Աղունյաններին: Նախարարը ջերմորեն ողջունեց հյուրերին, անդրադարձավ վերջերս Ֆրանսիա կատարած այցին, Ֆրանսիայի հայ համայնքների հետ ունեցած հետաքրքիր հանդիպումներին եւ դրանցից ստացած տպավորություններին: Ֆրանսիացի հյուրերը տիկին Հակոբյանին տեղեկացրին թե Ֆրանսիայի հայ համայնքներում իրականացվող ամենատարբեր ծրագրերին, թե համահայկական նշանակություն ունեցող եւ թե Հայաստանին առնչվող ծրագրերին , մասնավորապես մշակութային միջոցառումներին, որոնք առնչվում են Ֆրանսահայ երիտասարդական միության «Արաքս եւ Սասուն» պարախմբի` Սփյուռքի տարբեր գաղթօջախներում կայանալիք հյուրախաղերին: Նախարարը պատրաստակամություն հայտնեց օգնելու պարախմբի փորձերի կազմակերպմանը Հայրենիքում եւ սփյուռքյան հյուրախաղերին: Հրանուշ Հակոբյանը նշեց, որ ակնկալում է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակին հարիր համագործակցություն` Ֆրանսիայի Բուշ Դյու-Ռոնի մարզպետարանի, Մարսելի քաղաքապետարանի եւ Ֆրանսահայ երիտասարդական միության հետ` հատկապես Մարսել եւ Երեւան քույր քաղաքների համագործակցությունն ակտիվացնելու հարցում ֆրանսահայ համայնքի գործուն մասնակցությունը, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |