Բաքվի քարոզչությունը կեղծ կարծրատիպեր է ստեղծում եւ խեղաթյուրում է ղարաբաղյան հակամարտության էությունը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Արսեն Մելիք-Շահնազարովի` վերջերս լույս տեսած «Լեռնային Ղարաբաղ.փաստեր ստի դեմ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեղեկատվական-գաղափարախոսական ասպեկտները» գրքի քննարկումը: Քննարկումներին մասնակցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վարդան Բարսեղյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, փորձագետներ, արտաքին գերատեսչության աշխատակիցներ: Լրագրող եւ գրող, Ղարաբաղի ազգային-ազատագրական շարժման ակտիվիստ Մաքսիմ Հովհաննիսյանը ներկայացրեց գիրքը եւ նշեց Արսեն Մելիք-Շահնազարովի աշխատանքի կարեւորությունը ինքնորոշման համար Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մղած պայքարը փաստերով հիմնավորված ներկայացնելու տեսանկյունից` Ադրբեջանի կողմից պարտադրված տեղեկատվական-քարոզչական պատերազմի համատեքստում:



Իր հերթին գրքի հեղինակն ընդգծեց, որ ադրբեջանական քարոզչությունը կեղծ կարծրատիպեր է ստեղծում եւ խեղաթյուրում է ղարաբաղյան հակամարտության էությունը, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է միջազգային հանրությանը հասցնել հակամարտության իրական պատկերը:

Առաջարկվեց գիրքը թարգմանել անգլերեն եւ այլ լեզուներով: ԼՂՀ արտաքին գերատեսչությունը պատրաստակամություն հայտնեց օժանդակել գրքի թարգմանությանն ու տարածմանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---