Սանքտ Պետերբուրգում որեւէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում 2 հունիսի 2009 - 23:56 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների Սանքտ Պետերբուրգում կայանալիք առաջիկա հանդիպմանը լուրջ քննարկումներ են սպասվում, եւ եթե Հայաստանը կառուցողական դիրքորոշում որդեգրի, տեսականորեն հնարավոր է որեւէ արդյունքի հասնել: Այդ մասին այսօր լրագրողներին է հաղորդել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Ընդ որում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ բանակցությունների այս փուլում որեւէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Ինչպես հաղորդում է Bakililar.AZ-ը, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը մեծ հույսեր չի տածում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների Սանքտ Պետերբուրգում կայանալիք առաջիկա հանդիպման արդյունքների վերաբերյալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |