Տարածաշրջանի անկայունությունը բխում է Բաքվից ու Անկարայից 3 հունիսի 2009 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Սիրաշահումը Թուրքիայի հետ «ֆուտբոլային դիվանագիտության» մեթոդներով, հանրությունից գաղտնի «Ճանապարհային քարտեզը» սկսել են թողնել իրենց վնասակար հետեւանքները: Այդ մասին հայտարարել է ANALITIKA.at.ua տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փորձագետ վերլուծաբան Դավիթ Դավթյանը: Նրա խոսքերով, դրա վառ օրինակն են Թուրքիայի վարչապետ Էրդողանի ու ԱԳՆ ղեկավար Դավուդօղլուի վերջին հայտարարությունները: «Այդ պարոնները, անտեսելով քաղաքական կոռեկտությունը, թույլ տվեցին իրենց հայտարարել.«Ղարաբաղի խնդիրը նաեւ Թուրքիայի խնդիրն է եւ մենք դա ուղղակի հայտարարել ենք մեր ռուս, ամերիկացի ու եվրոպացի գործընկերներին եւ կոչ ենք արել նրանց սեղմ ժամկետում լուծել այս խնդիրը: Էրդողանն ու նրա թիմը ընդգծում են իրենց թաքնված թեզը` «հակամարտությունն արգելակում է Բաքվի ու Անկարայի տարածաշրջանային նախագծերը, ինչի համար էլ հարկավոր է հակամարտությունը կարգավորել խիստ սեղմ ժամկետում»: Ստեղծված իրավիճակում Հայաստանը հայտնվել է «դիվանագիտական որոգայթի» մեջ, քանի որ մինչ «ֆուտբոլային» երկխոսության մեկնարկը, Անկարան նույնիսկ երազել չէր կարող նման հայտարարությունների մասին, իսկ այսօր թուրքերն այնքան են քաջալերվել, որ բացահայտորեն միջամտում են Ղարաբաղյան հակամարտությանը: Ընդ որում, ակնհայտորեն փորձելով ներկայացնել Երեւանը որպես տարածաշրջանային գործընթացներն արգելակող կողմ: Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, իրավունք չունի նման հայտարարություններ անել` առաջ տանելով իր տնտեսական շահերը, բռնելով հակամարտության կողմերից մեկի` Բաքվի կողմը»,-ասել է փորձագետը:Դավթյանը նշել է, որ Անկարան, որն արծարծում է բանակցային գործընթացի մասնակիցներին վերանայելու հարցը, միանգամայն իրավացի է` հարկավոր է հենց Թուրքիայից էլ սկսել: «Թուրք-ադրբեջանական տարածաշրջանային նախագծերը բոլորովին հետաքրքիր չեն Երեւանի համար, քանի որ նրանց իրականացման հնարավորությունը նվազագույն է եւ տնտեսապես չհիմնավորված: Դրանք բխում են միայն երկու թուրքական պետությունների շահերից եւ շրջանցում են Հայաստանը: Նման տիպի արտահայտությունները ՀՀ ԱԳՆ պետք է կասեցնի սաղմնային վիճակում եւ համարժեք հայտարարություններով հանդես գա` զգուշացնելով հնարավոր հետեւանքների` բանակցային գործընթացի դադարեցման մասին: Էրդողանին հարկավոր է հիշեցնել, որ տարածաշրջանի անկայունությունը բխում է Բաքվից ու Անկարայից: Քանի որ Թուրքիան է, խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, փակել սահմանը Հայաստանի հետ, ստեղծելով արհեստական շրջափակում, սատարելով կրտսեր եղբորը, իսկ Ադրբեջանը համառորեն չի ցանկանում ճանաչել հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը դե-ֆակտո անկախ Ղարաբաղում: Եվ այսօր այս երկու պետությունները շարունակում են ապակայունացնել իրավիճակը, ոչ մի ջանք չգործադրելով խնդրահարույց հարցերի լուծման համար, այլ ցանկանում են միայն առավելագույն վնաս հասցնել հայկական պետությանը»,-ընդգծել է նա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀՀ–ն առաջին անգամ կողմ է քվեարկել Աբխազիայի և Հրվ. Օսիայի վերաբերյալ Վրաստանի ներկայացրած ՄԱԿ-ի բանաձևին Հայաստանը վերջին տարիներին չէր մասնակցում քվեարկությանը, իսկ մինչ այդ միշտ դեմ է քվեարկել ԱԳ փոխնախարար. «Սևծովյան մալուխ» նախագծին միանալու հարցում ակնկալում ենք Վրաստանի աջակցությունը Նա նշել է, որ նախագծին տեխնիկապես մաս դառնալու համար կան որոշակի տնային աշխատանքներ, որ ՀՀ–ն պետք է ունենա Սլովենիայի փոխվարչապետ․ Տեսնում ենք ՀՀ կառուցողական մոտեցումը Հրվ. Կովկասում խաղաղության հաստատման հարցում Կարևորվել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը Չինական կողմը հետաքրքրված է գործակցելու Ակադեմիական քաղաքի նախաձեռնության շրջանակում Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները |