ՆԱՏՕ-ն օգնում է ճգնաժամային իրավիճակներում

PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին ՆԱՏՕ-ի երեւանյան տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի փորձագետ Յան Մալդերի հանդիպում-սեմինարը լրագրողների, ուսանողների եւ փորձագետների հետ, որոնք ներկայացնում են ՀՀ պետական գերատեսչություները: Սեմինարի ժամանակ դաշինքի փորձագետը ներկայացրել է ճգնաժամային իրավիճակների կառավարման եւ արտակարգ իրավիճակներում ԶԼՄ-ների դերի մասին զեկույցները: «Եթե Հայաստանը հայտնվի ճգնաժամային իրավիճակում, նա կկարողանա դիմել Տարերային աղետների ու վթարների արձագանքման եվրաատլանտյան համակարգող կենտրոն: Այստեղ յուրաքանչյուր երկիր իր մատյանն ունի, որտեղ գրանցվում են այդ երկրի` ճգնաժամային վիճակում հայտնված այլ երկներին աջակցելու կարողությունները»,-նշել է Յան Մալդերը: Նա ընդգծել է, որ Հայաստանի համար առանձնակի կարեւորություն ունի տեղեկատվության հավաքումն ու տարածումը ճգնաժամային իրավիճակներում:



Անդրադառնալով ՆԱՏՕ-ի դերին նման իրավիճակներում, Յան Մալդերը նշել է, որ սառը պատերազմից հետո դաշինքը փոխվել է եւ հանդես է գալիս որպես քաղաքական կազմակերպություն, այլ ոչ թե ռազմական:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---