Microsft-ը նոր Bing որոնողական համակարգ է գործարկել 3 հունիսի 2009 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Microsoft-ը նոր Bing որոնողական համակարգ է գործարկել, որը կփոխարինի Live Search-ը: Bing որոնողական համակարգը գործարկվել է միանգամից մի քանի տասնյակ լեզուներով, ներառյալ հայերենը: Դեռեւս ամենազարգացածը ամերիկյան տարբերակն է: Ռուսական եւ եվրոպական բաժինները դեռեւս հասանելի են միայն բետա-ռեժիմով: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Հայաստանում Microsft-ի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, հայերեն տարբերակի ստեղծումը լոկ ժամանակի հարց է, սակայն այն անպայման կստեղծվի: Նոր համակարգի միջոցով կարելի է տվյալներ ստանալ ապրանքների (այդ թվում գների) մասին, պատվիրել ավիատոմսեր, քարտեզներ եւ տեղեկություններ տարբեր օբյեկտների` խանութների, կինոթատրոնների գտնվելու վայրի մասին: Bing-ը գտնում է ոչ միայն տեքստը, այլ նաեւ պատկերներն ու տեսաֆայլերը: Նախկինում Microsft-ը խոստացել էր գործարկել համակարգը հունիսի 3-ին, սակայն դա արվեց մայիսի 29-ին: Bing-ի տարածման համար Microsft-ը մտադիր է հատկացնել 100 մլն դոլար: Այդ գումարը կծախսվի ինտերնետ-գովազդի, հեռուստահոլովակների եւ ռադիոյում ու մամուլում հայտարարությունների վրա: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |