Հայաստանի ԱԻՆ-ը մտադիր է ճգնաժամային իրավիճակների կառավարման նոր կենտրոն ստեղծել

PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) մտադիր է ճգնաժամային իրավիճակների կառավարման նոր կենտրոն ստեղծել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պետի խորհրդական, գնդադպետ Նիկոլայ Գրիգորյանը: «Այժմ ՀՀ ԱԻՆ-ում կա նման կենտրոն, սակայն մենք մտադիր ենք ընդլայնել նրա գործունեությունը: Կենտրոնը կներառի Հայաստանի բոլոր հնարավոր ռեսուրսները: Կենտրոնի աշխատանքներին կմասնակցեն ՀՀ բոլոր պետական գերատեսչությունների ներկայացուցիչները»,-ասել է Ն.Գրիգորյանը` հավելելով, որ այդ կերպ կբարձրանա ճգնաժամային իրավիճակների կանխարգելման ու չեզոքացման արդյունավետությունը:



Ն.Գրիգորյանը նշել է նաեւ, որ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում առանձնակի տեղ կհատկացվի ճգնաժամային իրավիճակների կառավարմանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---