Մակունցը կոնգրեսական Իսայի հետ քննարկել է ԱՄՆ հնարավոր աջակցությունը առկա խնդիրների հաղթահարման հարցում![]() 10 հուլիսի 2025 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Դարել Իսայի հետ (Հանրապետական), քննարկել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգը, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։ Քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, ԱՄՆ հնարավոր աջակցությունը առկա խնդիրների հաղթահարման հարցում, ինչպես նաև երկկողմ փոխգործակցության զարգացման ուղղությամբ հետագա քայլերը։ Հանդիպմանը դեսպանը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականին՝ ՀՀ-ին աջակցող բանաձևերին և հայտարարություններին միանալու համար։ ԱՄՆ Կոնգրեսի անդամ Բրեդ Շերմանը մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով։ Այդ մասին նա գրառում է արել X սոցիալական ցանցում։ Նա նշել է, որ իր անհանգստությունը փոխանցել է ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |