Դիլիջանի կենտրոնը ճոպանուղիով կկապվի Թախտա թաղամասի հետ![]() 10 հուլիսի 2025 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Վերակառուցման զարգացման միջազգային բանկի միջև կստորագրվի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագրի վարկային համաձայնագիրը. կառավարությունը հավանություն է տվել նախագծին։ Կկառուցվի ճոպանուղի՝ Դիլիջանի կենտրոնը կապելով Թախտա թաղամասի հետ, հայտնում է Radar Armenia-ն։ Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի զբոսաշրջային 20 ուղղություններից 7-ին՝ Արենի, Դիլիջան, Դվին, Գյումրի, Ջերմուկ, Գորիս և Եղեգիս քաղաքներում։ Ծրագրի ընդհանուր արժեքը 120 մլն 500 հազար եվրո է, որից 24 մլն 100 հազար եվրոն ՀՀ կառավարության համաֆինանսավորումն է։ Ծրագիրը Հայաստանի զբոսաշրջության ներուժը մեծացնելու նպատակ ունի՝ երկրի մի քանի մարզերում թիրախային ենթակառուցվածքի և «փափուկ» ներդրումների միջոցով։ Մասնավորապես, ծրագիրը կօժանդակի զբոսաշրջության առանձնացված կլաստերներից յոթին՝ խթանելով գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջությունն Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում։ Ծրագրի առանցքում կլինեն այս կլաստերների հետ զբոսաշրջիկների կապն ապահովելը և զբոսաշրջային վայրերի ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ներդրումները։ Ծրագիրը նաև համահունչ է Համաշխարհային բանկի՝ առանձնացված զբոսաշրջային կլաստերներում մասնավոր կապիտալի ներգրավումը խթանելու մոտեցմանը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |