WWF-ն եւ ՀՀ Բնապահպանության նախարարությունը նշում են Շրջակա միջավայրի միջազգային օրը

PanARMENIAN.Net - Հունիսի 5-ին Երեւանի Մոսկվա կինոթատրոնում Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայկական մասնաճյուղի նախաձեռնությամբ եւ Հայաստանի Բնապահպանության նախարարության աջակցությամբ տեղի կունենա որսագողության մասին փաստագրական ֆիլմի շնորհանդես, ինչպես նաեւ Հայաստանի բնության լուսանկարների ցուցահանդես:



Ցուցահանդեսը եւ ֆիլմի պրեմիերան նվիրված են շրջակա միջավայրի պահպանության Միջազգային օրվան:



Բացմանը մասնակցելու են երկրի մի քանի նախարարությունների, տարածքային իշխանությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:



WWF-ն աշխարհի խոշորագույն հասարակական բարեգործական կազմակերպություններից է, հիմնադրվել է 1961-ին: Հիմնադրամի ավելի քան 5000 աշխատակիցներ աշխատում են 100 երկրներում: Ամեն տարի WWF-ն իրականացնում է ավելի քան 1200 տնտեսական նախագծեր: Գլխավոր նպատակը` Երկրի կենսաբանական բազմազանության պահպանումն է:



WWF-ն Երեւանում գործում է արդեն 8 տարի:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---