Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը![]() 10 հուլիսի 2025 - 17:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակման է ներկայացրել օրհներգի նոր խմբագրությունը, ինչպես նաև դրա երաժշտական ամբողջական և կրճատ տարբերակները։ Այս փոփոխությունները կատարվել են՝ համաձայն «ՀՀ օրհներգի մասին» օրենքի՝ 2025 թվականի ապրիլից ուժի մեջ մտած փոփոխության պահանջների։ ՀՀ նոր խմբագրված օրհներգը վերնագրված է «Մեր հայրենիք» (տեքստը՝ Միքայել Նալբանդյանի խոսքերի հիման վրա, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանի): Օրհներգի նորացված խմբագրությունն ունի ինչպես ամբողջական, այնպես էլ կրճատ կատարման տարբերակներ։ Այդ տարբերակները հասանելի են երգչախմբի և նվագախմբի համար, միայն երգչախմբային, ինչպես նաև միայն նվագախմբային տարբերակներով։ Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր հանրակրթական, նախադպրոցական, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ անկախ դրանց սեփականության ձևից, օրհներգի կատարումը պարտադիր է յուրաքանչյուր երկուշաբթի՝ մինչև դասերի մեկնարկը։ ՀՀ օրհներգը կատարվում է նաև երկրի տարածքում կազմակերպվող միջազգային մակարդակի պաշտոնական մրցաշարերի և մրցույթների բացման ու փակման արարողությունների, այդ թվում՝ պարգևատրման ժամանակ։ Եթե միջոցառումը տեղի է ունենում արտերկրում, ապա օրհներգի կատարումը տեղի է ունենում տվյալ երկրի օրենքներին համապատասխան։ Բացի այդ, օրհներգը պարտադիր հնչում է պետական պաշտոնական արարողակարգային բոլոր միջոցառումներին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |