Սլովակիայի նախկին վարչապետ. Փաշինյանի հակաեկեղեցական արշավի հետևում կանգնած է Արևմուտքը![]() 11 հուլիսի 2025 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չարնոգուրսկին ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի հետևում կանգնած է Արևմուտքը: «Արևմուտքը ցանկանում է ոչնչացնել կամ թուլացնել բոլոր այն ժողովուրդներին և պետություններին, որոնք Ռուսաստանի գոնե պոտենցիալ բարեկամներն են։ Հայաստանում դա հիմա շատ դրամատիկ է անցնում։ Նույնը հիմա տեղի է ունենում Սերբիայում` նախագահ Վուչիչի դեմ ցույցերի միջոցով, Սլովակիայի վարչապետ Ֆիցոյի դեմ ԵՄ–ից հնչող քննադատությամբ և նման այլ երկրներում», - ասել Է նա Sputnik-ին, գրում է Sputnik Արմենիան։ Չարնոգուրսկին ընդգծել է, որ հայ հոգևորականների կալանավորումը հանցագործություն է երկրի պատմության և ապագայի դեմ: Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը ձերբակալվել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ «հեղաշրջման գործի» շրջանակում։ Հունիսի 27-ին ՀՀ ԱԱԾ հատուկջոկատայինները մուտք են գործել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք՝ փորձելով ձերբակալել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, սակայն հետագայում վերջինս ինքն է ներկայացել Քննչական կոմիտե։ Հունիսի 28-ին նա կալանավորվել է։ Վարչապետ Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարել է, որ պատրաստ է անձամբ գլխավորել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի «ազատագրման» գործընթացը՝ շեշտելով, թե «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։ Մինչ այդ նա նշել էր, որ Վաղարշապատի խոշորացված համայնքում որևէ տարածք չի կարող փակ մնալ իրավապահ մարմինների գործունեության համար։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |