Մելիքյան․ «Սթրայքբոլ» խաղի «շնորհիվ» 18 տարեկան տղան «աhաբեկչnւթյան նախապատրաստության» ծանր հոդվածով մեղադրյալ է![]() 11 հուլիսի 2025 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 18-ամյա Անդրանիկ Չամիչյանին, որը մեծ հետաքրքրություն ունի «Սթրայքբոլ» խաղի հանդեպ, կարող են կալանավորել երկու ամսով։ «Սթրայքբոլ» խաղի սիրահար լինելու համար խայտառակ քրեական հետապնդման ենթարկվող 18-ամյա Անդրանիկ Չամիչյանին 2 ամսով կալանավորելու մասին որոշումը կհրապարակվի ժամը 11:30-ին (Աջափնյակի դատարան)։ «Սթրայքբոլ» խաղի սարքավորումների «շնորհիվ» 18 տարեկան, առողջական լուրջ խնդիր ունեցող տղան դարձել է «ահաբեկչության նախապատրաստության» ծանր հոդվածով մեղադրյալ… Թե ում էին ուզում «ահաբեկել», ինչ «ահաբեկչություն» էին նախապատրաստում՝ ոչ մեկ չգիտի»,- գրել է Մելիքյանը։ Հուլիսի 10–ին իրավապահ մարմիններն առավոտյան խուզարկություններ են իրականացրել մի քանի ՀՅԴ-ականների տներում, այդ թվում՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարանում։ Այդ խուզարկության արդյունքում առգրավվել է պատգամավորի բջջային հեռախոսը, իսկ նրա որդին՝ Տարոն Մանուկյանը ձերբակալվել է։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 7 անձ է ձերբակալվել և տարվել ՀՀ քննչական կոմիտե։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |