Չախոյան․ Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են![]() 11 հուլիսի 2025 - 11:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրել է, որ «Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են»։ «Հայաստանի տարածքով անցնող բոլոր ճանապարհները գործելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության ներքո»,–նշել է նա։ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել է, որ «սկզբունքների պահպանման դեպքում ՀՀ–ն դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը»։ Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի խոսքը մամուլում և սոցիալական հարթակների տարբեր օգտատերերի կողմից աղճատվել է։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը. փոխնախարարն իր խոսքում քանիցս շեշտել է ՀՀ համար առանցքային համարվող սկզբունքները, այդ թվում՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային իրավազորությունը, որոնց պետք է համապատասխանեն քննարկվելիք առաջարկները, լուծումները՝ չթողնելով տարընկալման տեղ։ Նախարարի տեղակալը հստակ մերժել է երրորդ սուբյեկտի կողմից «վերահսկողության» եզրույթը, երևույթը»,–ասվում է հայտարարության մեջ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |