ՔԿ․ 2020–ի նոյեմբերի 10-ի գործով ևս 7 անձ է ձերբակալվել![]() 11 հուլիսի 2025 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է նոր խումբ անձանց, որոնք ներգրավված են եղել 2020–ի նոյեմբերի 10-ին Ազգային ժողովի և Կառավարության շենքերում, ինչպես նաև այլ վայրերում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների, դրանց մասնակցության, սահմանադրական կարգը բռնի կերպով տապալելու նպատակով հնչեցված հրապարակային կոչերի և իշխանություններին հարկադրելու դեպքերին, հայտնում է Քննչական կոմիտեն։ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն, այլ մարմինների հետ համատեղ, իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են անկարգություններին ներգրավված ևս 7 անձի ինքնությունը։ Քննիչի կողմից ներկայացված միջնորդության հիման վրա, վերահսկող դատախազը կայացրել է որոշումներ՝ նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին։ Այդ յոթ քաղաքացիները արդեն ձերբակալվել են։ Դատական ատյանին ներկայացվել են միջնորդություններ՝ այս անձանց նկատմամբ որպես խափանման միջոց վարչական հսկողության կիրառման առաջարկությամբ։ 2020–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել, որից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ծեծի ենթարկվեց այդ ժամանակվա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |