Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ![]() 11 հուլիսի 2025 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության որոշ շրջաններում, մասնավորապես Արարատյան դաշտում և Սյունիքի հովտային գոտում, առաջիկա հինգ օրերի ընթացքում պահպանվել է բարձր հրդեհավտանգության ռեժիմ։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն արձանագրել է, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել անտառային հրդեհների, ինչը կբերի անկանխատեսելի հետևանքների։ Հաշվի առնելով վտանգավոր զարգացումները՝ գերատեսչությունն ընդգծել է հակահրդեհային կանոնների խստագույն պահպանման անհրաժեշտությունը։ Միաժամանակ նախարարությունը հիշեցրել է, որ անտառներում արգելվում է. կրակ վառել, վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել, յուղով կամ բենզինով ներծծված կտորներ թողնել, լցնելու պահին օգտագործվող մեքենայի մոտ ծխել կամ լիցքավորել ներքին այրման շարժիչով ավտոմեքենա։ Բացի այդ, խարույկ կարելի է վառել միայն դրա համար նախատեսված հատուկ տեղերում և պարտադիր է վերջում ամբողջովին մարել այն։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |