Վարդանյան. Անգամ դատավորն է ընդունել՝ Չամիչյանի մոտ բացառապես օրինական իրեր են եղել![]() 12 հուլիսի 2025 - 11:15 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ 18-ամյա անդամ Անդրանիկ Չամիչյանի մոտ գտնված բոլոր իրերն օրինական են եղել՝ ինչպես պարզվել է դատարանում։ Այդ մասին հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: «Անդրանիկ Չամիչյանի մոտ հայտնաբերել են բացառապես օրինական իրեր։ Անգամ դատավորն է դա ընդունել կալանքի նիստի ժամանակ։ Ավելին, մեղադրող կողմը ստիված է եղել հրաժարվել առաջադրած մեղադրանքի պայթուններ կազմակերպելու մասից»,- նշել է նա: Սակայն, ըստ Վարդանյանի, նույնիսկ այդ պայմաններում երիտասարդը կալանավորվել է երկու ամսով։ «Բայց մեկ է՝ Անդրանիկը կալանավորվել է 2 ամսով։ Կալանավորվել է դաշնակցական լինելու, ՀՅԴ ՀԵՄ-ի ակտիվ անդամ լինելու, սթրայքբոլ խաղը շատ սիրելու համար»,- նշել է նա: Անդրանիկ Չամիչյանը մեղադրվում է ահաբեկչության նախապատրաստմանը մասնակցելու մեջ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |