ՍԱՏՄ-ն կասեցրել է «Տաշիր Հոռեկա»-ին պատկանող սննդի կետի աշխատանքը սանիտարական խախտումների պատճառով![]() 12 հուլիսի 2025 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները ստուգումներ են անցկացրել «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում, որը գտնվում է Երևանի Արմենակյան փողոց 127 հասցեում։ Ստուգումների արդյունքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ այնպիսի խախտումներ, որոնք համարվել են անհամատեղելի արտադրական գործընթացի իրականացման հետ։ Մասնավորապես՝
Այս բոլոր խախտումների հիման վրա «Տաշիր Հոռեկա» ընկերության տվյալ հանրային սննդի օբյեկտի արտադրական աշխատանքը կասեցվել է։ Ընկերությանը տրվել է ժամկետ՝ ի հայտ եկած խնդիրները վերացնելու և պահանջվող նորմերին համապատասխան աշխատանքը վերականգնելու նպատակով։ Համատարած ստուգումները սկսվել են «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորման հետ գրեթե միաժամանակ։ Կարապետյանին կալանավորել են հունիսի 18-ին ՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր անելու մեղադրանքով։ Նախօրեին նա հանդես էր եկել ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու՝ քննադատելով իշխանություններին։ Այս ֆոնին իշխանությունները սկսել են Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացման գործընթացը։ Խուզարկություններ են կատարվել ՀԷՑ-ի և «Տաշիր» ընկերությունների խմբի գրասենյակում։ Կան ձերբակալվածներ և կալանավորվածներ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |