Ինչպես խուսափել աղիքային վարակներից շոգին![]() 15 հուլիսի 2025 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Ամառային շոգն ինքնին աղիքային վարակների սեզոնային վերելքի շրջան է, ինչը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, սկսած ստամոքսի թթվայնության անկումից, վերջացրած ճանճերի ակտիվացմամբ, հայտնում է«Հերացի» վերլուծական կենտրոնը։ Նշվում է, որ շոգ եղանակին մեծանում է սննդի միջոցով վարակի փոխանցման հավանականությունը, այստեղ առանձնապես մեծ է կրեմային արտադրատեսակների դերը (օրինակ՝ տորթեր, կրեմով լցոնված թխվածքներ, պաղպաղակ և այլն), որոնք կարող են դառնալ աղիքային վարակների տարածման հիմնական գործոններից մեկը, եթե չեն պահպանվում սանիտարահիգիենիկ պայմանները։ Աղիքային վարակների հարուցիչների զարգացմանը կրեմով արտադրանքներում նպաստող հանգամանքներն են՝
Առավել վտանգավոր մանրէներն ու դրանց փոխանցման ուղիներն են՝
Վարակման նշաններն են՝ փորլուծություն, որովայնի ցավ, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում, թուլություն։ Շոգին աղիքային վարակներից խուսափելու համար խորհուրդ է տրվում՝
Աղիքային վարակների գլխավոր բարդությունը ջրազրկումն է, որը հատկապես վտանգավոր է ինչպես երեխաների, այնպես էլ տարեցների համար։ Մեծահասակների ջրազրկման նշաններն են՝
Ռիսկային խմբերն են՝
Հնարավոր բարդությունները կարող են լինել՝
Ջրազրկման կանխարգելման միջոցներն են՝ Հիդրատացում • Օրական խմել առնվազն 6–8 բաժակ ջուր (շոգին՝ ավելի շատ)։ • Խուսափել գազավորված կամ քաղցր ըմպելիքներից։ • Օգտագործել էլեկտրոլիտային լուծույթներ՝ ջրազրկման դեպքում։ Սննդակարգ • Ընդգրկել ջրային մթերքներ՝ ապուրներ, բանջարեղեն, մրգեր (ձմերուկ, սեխ, վարունգ)։ • Խուսափել աղի կերակուրներից։ Ինքնադիտարկում • Վերահսկել մեզի հաճախականությունն ու գույնը։ • Տարեցներին հիշեցնել ջուր խմելու անհրաժեշտության մասին՝ անկախ ծարավից։ Բուժօգնություն • Միջին կամ ծանր ջրազրկման դեպքում դիմել բժշկի։ • Տանը կարելի է օգտագործել աղի–շաքարային լուծույթներ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |