Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս հայ-հոլանդական հարաբերությունների զարգացմանը 3 հունիսի 2009 - 20:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 3-ին Երեւանում ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Օննո Էլդերենբոսին (նստավայրը` Թբիլիսի)` Երեւանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Շնորհակալություն հայտնելով դեսպանին իր առաքելության ընթացքում հայ-հոլանդական հարաբերությունների զարգացումը խթանելուն ուղղված գործունեության համար` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը կարեւորում է տարբեր բնագավառներում հայ-հոլանդական համագործակցության ամրապնդումն ու խորացումը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելեց, որ Հայաստանը բարձր է գնահատում անկախությունից ի վեր Նիդերլանդների ցուցաբերած աջակցությունը Հայաստանի տնտեսության զարգացմանը, հաղորդում է ՀՀ ԱԳն մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |