Օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգը կշարունակի գործել վճարման 3 տարբերակով![]() 15 հուլիսի 2025 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Երևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել նորարար վճարման 3 տարբերակով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Քաղաքացիները կկարողանան վճարումներ կատարել հետևյալ եղանակներով՝ տրանսպորտային քարտի օգտագործմամբ, Հայաստանի բոլոր բանկերի՝ անհպում տեխնոլոգիայով բանկային քարտերով (բացառությամբ ՎՏԲ-ի), ինչպես նաև հատուկ բջջային հավելվածի միջոցով։ Տրանսպորտային քարտը կարելի է ձեռք բերել՝ մետրոպոլիտենի կայարանների տերմինալներից կամ գանձապահներից, Telcell սպասարկման կետերից, Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակների ինֆո կետերից: Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում, Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |