Nabucco-ի շուրջ դեռեւս միայն խոսակցություններ են պտտվում 3 հունիսի 2009 - 20:56 AMT PanARMENIAN.Net - Nabucco գազատարի կառուցման նախագծի իրագործման մեջ կոնկրետ ոչինչ չկա, դեռեւս միայն խոսակցություններ են գնում այդ հարցի շուրջ: Այդ մասին Բաքվում հայտարարել է արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նատիգ Ալիեւը: Նրա կարծիքով, այս նախագիծն ուղեկցվում է տնտեսական եւ քաղաքական բնույթի բազմաթիվ դժվարություններով:«Այժմ նույնիսկ անհայտ է, թե որ ուղղությամբ է գնալու գազատարը, կան շատ չլուծված հարցեր ֆինանսավորման, պաշարների հետ կապված եւ այլն: 2020-ին սպասվում է, որ մերձկասպյան տարածաշրջանի երկրները կարող են ձեռք բերել 300 մլրդ խորանարդ գազ: Բայց փոխանցման արժողության հարցը լուծելը շատ դժվար է: Նույնսկ Ադրբեջանը եւ Թուրքիան մինչեւ այժմ չեն կարող պայամանավորվել գազի գնի մասին: Եվ կարելի է պատկերացնել, թե որքան բարդ կլինի պայմանավորվել Nabucco-ի 6 փոխադրող-երկրների միջոցով փոխանցման արժողության մասին»,- նշել է Ալիեւը, հաղորդում է 1news.az-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |