ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՁԵՌՔԻ ԺԱՄԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - Շաբաթ օրը Երեւանում կայացել է «Արմենիան ուոտչ ինդասթրի» ընկերության շնորհանդեսը: Ընկերությունը ստեղծել է հայտնի շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» ֆիրման, որի սեփականատերն է էթնիկ հայ Վարդան Սիրմակեշյանը: Էլիտարային ձեռքի ժամացույցների հավաքման արտադրողը Երեւանի ձեռնարկության ստեղծմանը ներդրել է մոտ 400 հազար դոլար: «Արմենիան ուոտչեր ինդասթրի» ընկերությունը զբաղվում է ոչ թանկ էլեկտրոնային ժամացույցների արտադրությամբ, որոնք կարտահանվեն: Հավաքվող մասերը ամբողջությամբ ներմուծվում են Հարավ-արեւելյան Ասիայից: Արտադրողական հզորությունը ձեռնարկությանը թույլ է տալիս մեկ տարում հավաքել մոտ կես միլիոն ժամացույցներ` մինչեւ յոթ միլիոն դոլար գումարի արժողությամբ:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---