Փաշինյան․ ՀՀ և Ռուսաստանի հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են![]() 16 հուլիսի 2025 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում նշել է, որ ՀՀ և Ռուսաստանի հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են։ Նա կարծիք է հայտնել, որ ՌԴ հետ հարաբերությունները պետք է շատ ավելի լավը լինեն, քան նախկինում։ «Իմ գնահատմամբ, մեր և Ռուսաստանի հարաբերություններն այլևս չեն լինի այնպիսին, ինչպիսին եղել են նախկինում: Բայց դա չի նշանակում, որ մեր և ՌԴ հարաբերությունները պետք է վատ լինեն: Ո՛չ, ես կարծում եմ, որ մեր և Ռուսաստանի հարաբերությունները պետք է լինեն լավ, իմ գնահատմամբ՝ շատ ավելի լավը, քան նախկինում»,- ասել է վարչապետը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |