Հայ բռնցքամարտիկները 2 ոսկի, 5 արծաթ և 3 բրոնզ են նվաճել պատանիների ԵԱ–ում![]() 17 հուլիսի 2025 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Ոսկե մեդալներ են նվաճել Տիգրան Կիրակոսյանը (50 կգ) և Սուրեն Կատվալյանը (60 կգ), հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ Արծաթե մեդալներ են նվաճել Սուրեն Բաբլումյանը (46 կգ), Վլադիմիր Մշեցյանը (52 կգ), Կարեն Զախարյանը (57 կգ), Էդգար Սուքիասյանը (75 կգ) և Միքայել Գյուլումյանը (80 կգ)։ Բրոնզե մեդալով են պարգևատրվել Հակոբ Շարբաթյանը (48 կգ), Հայկ Կարապետյանը (54 կգ) և Արսեն Կարապետյանը (66 կգ)։ 4 արծաթ ու երկու բրոնզ էլ նվաճել են աղջիկները։ Մեր մարզիկներից պատվո հարթակի 2-րդ աստիճանին են կանգնել 46 կգ քաշային կարգում Սյուզաննա Իշխանյանը, 50 կգ–ում՝ Համեստ Աֆրիկյանը, 57 կգ՝ Անահիտ Հարությունյանը և 75 կգ–ում՝ Վիկտորիա Սահակյանը։ 48 կգ քաշային կարգում Նանա Բալասանյանն ու 52 կգ քաշային Լիաննա Ժամհարյանը նվաճել են բրոնզե մեդալ։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |