Հաջակցություն Կարապետյանի հավաքի մասնակից 72-ամյա ԱՄՆ քաղաքացու քարտերն ու գումարը առգրավել են և չեն վերադարձնում![]() 17 հուլիսի 2025 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Ի աջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած հավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հասցեին իբր սպանության սպառնալիք հնչեցրած 72-ամյա ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Ռաֆայել Սարգսյանը քննիչի կողմից ձերբակալվել էր: Ռաֆայել Սարգսյանի պաշտպան, փաստաբան Արմեն Անդրիկյանը մանրամասնել է, որ միևնույն ժամանակ միջնորդություն էր ներկայացվել դատարան Ռաֆայել Սարգսյանի նկատմամբ վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները կիրառելու համար, հայտնում է Panorama.am-ը։ Ֆիդելիս իրավաբանական ընկերության հիմնադիր-գործընկեր Արմեն Անդրիկյանի ջանքերով ներկայացված միջնորդությունները դատարանը ամբողջությամբ մերժել է։ Իրավաբանը կոչ է արել լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրել գործով շարունակվող ապօրինի քայլերի վրա։ Հատկապես լրատվամիջոցների ուշադրությունն ենք ուզում հրավիրել քրեական գործով շարունակվող ապօրինությունների վրա։ Մասնավորապես՝ ձերբակալման ժամանակ քննիչը անօրինական կերպով առգրավել է Ռաֆայել Սարգսյանի բանկային քարտերն ու կանխիկ գումարը (մեղադրանքի հետ որևէ կապ չունեցող), որը մինչ օրս փաստացի չի վերադարձվել` զրկելով վերջինիս ապրուստի միջոցներից։ Խնդրի մասին տեղեկացվել է նաև ԱՄՆ դեսպանությանը։ Հաջակցություն երկու ամսով կալանավորված գործարար և բարերար Սամվել Կարապետյանի հանրահավաքն ու երթը տեղի է ունեցել հուլիսի 4–ին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |