Ասրյանը գեներալ Շիլլի հետ քննարկել է ՀՀ և Ֆրանսիայի ԶՈւ համագործակցության հարցեր![]() 17 հուլիսի 2025 - 16:40 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրավերով ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Գերմանիայում մասնակցել է Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարության համաժողովին։ Համաժողովի շրջանակում Էդվարդ Ասրյանն աշխատանքային հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պիեռ Շիլլի հետ։ Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի զինված ուժերի միջև համագործակցության տարբեր ուղղությունները։ Գեներալ-լեյտենանտ Ասրյանը նաև մի շարք ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ցամաքային զորքերի բարձրաստիճան զինվորականների հետ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |