Թուրքական կազմակերպությունները հանդես են գալիս Կալիֆորնիայի վեհաժողովի թիվ 961 օրենքը չեղյալ հայտարարելու օգտին

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի թուրք-ամերիկյան ասոցիացիան (TAACA) եւ Կալիֆորնիայի թուրքերի ասոցիացիան (ATASC) ջանքեր է գործադրում Կալիֆորնիայի վեհաժողովի թիվ 961 օրենքը չեղյալ հայտարարելու համար, որով պատժամիջոցներ են սահմանվել այն ընկերությունների համար, որոնք գործարարությամբ են զբաղվում Օսմանյան կայսրությունում կամ ժամանակակից Թուրքիայում: Օրինագիծը ներկայացրել էր Կալիֆորնիայի ասամբլեայի անդամ Փոլ Քրիքորյանը:



«961 օրենքն արտահայտում է հայերի քաղաքականությունը, որոնք ձգտում են պատժել այն ընկերությունները, որոնք շուրջ մեկ դար առաջ գործել են Օսմանյան Թուրքիայում եւ թույլ չտալ, որ նրանք գործեն նաեւ առաջիկայում: Այն հակսում է օրենքին եւ բիզնեսի կանոններին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ջանքերին, ուղղված Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկսված գործընթացի աջակցմանը»,-հայտարարել է TAACA նախագահ Նուրթեն Ուրալը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---