Երեւանում թանգարանային մենեջմենթի դասընթացներ կկայանան

PanARMENIAN.Net - Երեւանում թանգարանային մենեջմենթի չորսօրյա դասընթացներ կկայանան: Դասընթացներին կմասնակցեն մասնագետներ Հայաստանի զանազան շրջանների 27 թանգարաններից:



Դասընթացները նախապատրաստել են 4 թանգարաններ` «Էրեբունի» պատմահնագիտական թանգարան-արգելոցը, Հայաստանի Ազգային պատկերասրահը, Երեւանի Պատմության թանգարանը, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը ՅՈՒԵՍԿՈ-ի, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության Միջպետական հիմնադրամի եւ Հայաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ:



«Հունիսի 11-14 կայանալիք դասընթացների ծրագրի մեջ ներառված են ինչպես տեսական, այնպես էլ գործնական աշխատանքներ: Աշխատանքի այդպիսի սկզբունքը զգալի արդյունքների հասնելու հնարավորություն կընձեռի»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Էրեբունի»

պատմահնագիտական թանգարան-արգելոցի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը:



Հայաստանից, Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից մասնագետները զեկույցներ կներկայացնեն մշակութային ժառանգության պահպանման, ցուցադրությունների գիտական կոնցեպցիաների, պատմահնագիտական թանգարանների ժամանակակից խնդիրների վերաբերյալ եւ այլն:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---