Բայրամովը Վրաստանին նախագահի հետ խոսել է ՀՀ-Ադրբեջան կարգավորման ընթացքի մասին![]() 23 հուլիսի 2025 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թբիլիսիում Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի հետ հանդիպմանը տեղեկացրել է նրան Հայաստան-Ադրբեջան կարգավորման մասին։ Բայրամովը նաև տեղեկացրել է վրացական կողմին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած «տարածքներում իրականացվող շինարարական ու վերականգնողական աշխատանքների» մասին, գրում է Minval.az-ը։ Ընդգծվել է Հարավային Կովկասում խաղաղության և համագործակցության ամրապնդման ջանքերի կարևորությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել Ադրբեջան-Վրաստան ռազմավարական գործընկերության օրակարգային հարցերի շուրջ, քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Հուլիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Աբու Դաբիում և քննարկել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ։Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն է, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը: Հանդիպումը տևել է 5 ժամ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |